Փոխնախագահ
Վարդան Բակալյան Լևոնի

Հիմնադիր նախագահի խոսք
Պերիօդոնտոլոգիայի /պարօդոնտոլոգիայի/ զարգացումը շատ արդիական խնդիր է թե ամբողջ աշխարհում, թե, առավել ևս, Հայաստանի Հանրապետությունում:
Ցավոք սրտի, անկախ Հայաստանի Հանրապետությունում ինչ-ինչ պատճառներով անկում էր ապրում այս մասնագիտությունը, չկար մասնագիտական դպրոց, չէին պատրաստվում մասնագետներ, որն անխուսափելիորեն անդրադառնում էր նաև բնակչության կյանքի որակի վրա: Այս ամենը ստեղծում էր թյուր կարծիք և վախեր պերիօդոնտի հիվանդությունների անբուժելի լինելու վերաբերյալ:
Վաղուց հասունացել էր պահը, որպեսզի ստեղծվի մի կառույց, մի դպրոց, որը կկարողանա ուղղորդել բժշիկ-ստոմոտլոգներին, պերիօդոնտոլոգներին իրականացնելու գրագետ և ճիշտ մոտեցում պերիօդոնտալ հիվանդներին բուժելիս:
