Գաղտնիության քաղաքականություն
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ «Հայաստանի Պերիոդօնտոլոգների Ասոցիացիա»-ն (այսուհետ՝ Ասոցիացիա) կարևորում է իր անդամների և կայքի այցելուների անձնական տվյալների գաղտնիությունը։ Սույն փաստաթուղթը սահմանում է armperio.am պաշտոնական կայքի միջոցով հավաքագրվող տվյալների մշակման, պահպանման և պաշտպանության կարգը։
1. Ընդհանուր դրույթներ
Կայքի գաղտնիության քաղաքականությունը իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է բոլոր այցելուների և օգտատերերի համար։ Օգտվելով Կայքից՝ Դուք համաձայնություն եք տալիս սույն քաղաքականությամբ սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակմանը։
2. Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում
Անձնական տվյալները հավաքագրվում են, երբ Դուք՝
- գրանցվում եք որպես Ասոցիացիայի անդամ,
- գրանցվում եք կայքում նշված միջոցառումներին,
- լրացնում եք հետադարձ կապի ձևաթուղթը կամ բաժանորդագրվում նորություններին,
- կատարում եք վճարումներ անդամակցության կամ միջոցառումների մասնակցության համար։
3. Հավաքագրվող անձնական տվյալները
Ասոցիացիան հավաքագրում և մշակում է հետևյալ տվյալները.
Ծանոթություն. վճարային տվյալները մշակվում են բացառապես վճարահաշվարկային համակարգերի կողմից և չեն պահպանվում մեր սերվերներում։
- Անուն, ազգանուն,
- Էլեկտրոնային հասցե,
- Հեռախոսահամար։
4. Տվյալների օգտագործման նպատակները
- Անդամակցության գործընթացի կազմակերպում և հաշվառում,
- Մասնագիտական միջոցառումների գրանցում և իրականացում,
- Օգտատերերի հետադարձ կապի ապահովում և տեղեկատվության տրամադրում,
- Նորությունների և մասնագիտական հրապարակումների ուղարկում,
- Մատուցվող ծառայությունների որակի բարելավում։
5. Վերլուծական գործիքներ
Կայքում կարող են օգտագործվել Google Analytics և այլ վերլուծական գործիքներ՝ վիճակագրությունը վերլուծելու և Կայքի աշխատանքը օպտիմալացնելու նպատակով։ Այս տվյալները սովորաբար անանուն են։
6. Տվյալների պաշտպանություն և երրորդ կողմեր
Մենք չենք վաճառում և չենք փոխանցում Ձեր տվյալները երրորդ անձանց, բացառությամբ վճարման գործընթացի համար անհրաժեշտ դեպքերի և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների։
7. Վճարման և վերադարձի պայմաններ
Կայքում կատարված վճարումների վերադարձը կախված է կոնկրետ միջոցառման պայմաններից։ Ասոցիացիայի կողմից միջոցառման չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է ամբողջությամբ, իսկ վերադարձը կատարվում է նույն վճարային միջոցով։
8. Փոփոխություններ քաղաքականության մեջ
Ասոցիացիան իրավասու է փոփոխել սույն քաղաքականությունը։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կայքում հրապարակվելու պահից։
9. Հետադարձ կապ
Հարցերի դեպքում կարող եք կապվել Հայաստանի Պերիոդօնտոլոգների Ասոցիացիայի հետ՝ aaparmenia@yahoo.com կամ +374 77 006 498։
