Առաքելություն
Հայաստանում պերիօդոնտոլոգիական ծառայությունների որակը համաշխարհային չափանիշներին հասցնելու, ինչպես նաև ախտորոշման և բուժման միասնական նշաձող սահմանելու համար։

Շուրջ 13 տարվա հետևողական գործունեությամբ Ասոցիացիան միավորել է 65-ից ավելի առաջատար մասնագետների և իրականացրել 50-ից ավելի գիտակրթական նախագիծ։ Մենք սահմանում ենք ոլորտի որակական նշաձողը՝ հիմնվելով միջազգային ամուր կապերի և ապացուցողական բժշկության սկզբունքների վրա։
Հայաստանում պերիօդոնտոլոգիական ծառայությունների որակը համաշխարհային չափանիշներին հասցնելու, ինչպես նաև ախտորոշման և բուժման միասնական նշաձող սահմանելու համար։
Գիտական անաչառություն, ուղեցույցների մշակում, կլինիկական մտածելակերպի առաջնահերթություն և գործընկերային փոխօգնություն՝ ի շահ պացիենտի անվտանգության և կյանքի որակի բարելավման։
Ձևավորել պերիօդոնտոլոգիական հզոր դպրոց, որը կթելադրի ոլորտի որակական նշաձողը և կլինի վստահելի հենարան յուրաքանչյուր բժշկի համար։
Առաջ ենք տանում պերիոդոնտոլոգիական գիտությունը և փորձը Հայաստանում

Հարգելի՛ գործընկերներ,
Շուրջ 13 տարվա հետևողական գործունեությամբ Ասոցիացիան միավորել է 65-ից ավելի առաջատար մասնագետների և իրականացրել 50-ից ավելի գիտակրթական նախագիծ։ Մենք սահմանում ենք ոլորտի որակական նշաձողը՝ հիմնվելով միջազգային ամուր կապերի և ապացուցողական բժշկության սկզբունքների վրա։
Ամրապնդել ձևավորված ձեռքբերումները՝ շարունակաբար կատարելագործելով կրթական նախաձեռնությունները։
Ընդլայնել Ասոցիացիայի ազդեցության շրջանակը և իրականացնել համատեղ գիտական նախագծեր։
Զարգացնել կապերը միջազգային առաջատար կառույցների հետ և տեղայնացնել համաշխարհային փորձը։


Կիսում ենք ընդհանուր արժեքներ՝ նվիրվածություն պացիենտների առողջությանը, շարունակական նորարարություն, բարձր որակի և էթիկայի չափանիշներ ու մասնագիտական զարգացում։
Ասոցիացիայի կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի են կոչվում մեր հովանավորների անմիջական աջակցությամբ։





Ասոցիացիայի առաքելությունն է համախմբել ոլորտի մասնագետներին՝ ի շահ պերիօդոնտոլոգիայի զարգացման։ Մենք ակտիվորեն մասնակցում ենք նեղ մասնագիտական դաշտի կարգավորմանը, գիտահեն ուղեցույցների ներդրմանը և միջազգային կապերի հաստատմանը՝ սահմանելով բուժման միասնական չափորոշիչներ Հայաստանում։
Այս գործառույթն իրականացվում է «Պերիօ-դպրոցի» կրեդիտավորված մոդուլների և տարեկան գիտաժողովների միջոցով։ Մենք հրավիրում ենք միջազգային ճանաչում ունեցող լավագույն մասնագետների։
Պերիօդոնտոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայի հիմքն է։ Առանց պերիօդոնտալ առողջության հնարավոր չէ հասնել համալիր բուժման երկարատև հաջողության։
Սրանք Ասոցիացիայի կրթական հիմնասյուներն են․ դպրոցը ապահովում է համակարգված վերապատրաստում, իսկ ակումբը՝ կլինիկական դեպքերի քննարկման հարթակ։
Ասոցիացիան բաց է բժիշկ-ստոմատոլոգների, դիմածնոտային վիրաբույժների, կլինիկական օրդինատորների և ուսանողների համար։
Ասոցիացիան իրականացնում է կրթական, կանխարգելիչ և հանրային առողջության ծրագրեր՝ համագործակցելով մասնագետների ու գործընկեր կառույցների հետ։