ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՐԻՕԴՈՆՏՈԼՈԳՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- 1.1. Կազմակերպությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։
- 1.2. Կազմակերպությունը գործում է օրինականության, կամավորության, իրավահավասարության, ինքնակառավարման, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով։
- 1.3. Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի։
- 1.4. Կազմակերպությունը գործում է ՀՀ ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան։
- 1.5. Անվանումը՝ «Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիա» ՀԿ / Association of Periodontists of Armenia NGO։
- 1.6. Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Եղիշե Թադևոսյան 5-րդ շ., 11 բն.։
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Նպաստել Հայաստանում պերիօդոնտոլոգիայի զարգացմանը և հիվանդությունների տարածվածության նվազեցմանը։
- Աջակցել անդամների գիտագործնական մակարդակի բարձրացմանը և երիտասարդ մասնագետների հմտությունների ձևավորմանը։
- Մշակել մեթոդական առաջարկություններ, ուսումնական նյութեր և կազմակերպել դասախոսություններ։
- Աջակցել ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդների ներդրմանը։
- Ստեղծել միջազգային կապեր և կազմակերպել գիտաժողովներ ու համագումարներ։
- Բարձրացնել բնակչության իրազեկվածությունը կանխարգելիչ միջոցառումների մասին։
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
- 3.1. Կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից։
- 3.2. Կազմակերպությունն իրավունք ունի ունենալ գույք, հաշվեկշիռ, կնիք ու բանկային հաշիվներ, ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և հանդես գալ դատարանում։
11. ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄ
Սույն կանոնադրությունը կազմված է 10.02.2024թ. և բաղկացած է 11 թերթից։
- 11.1. Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով։
- 11.2. Լուծարումից հետո մնացած գույքն ուղղվում է կանոնադրական նպատակներին կամ պետական բյուջե։
- 11.3. Վերակազմակերպումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։
