Փորձի փոխանակում
Հնարավորություն է ընձեռում Ձեզ ձեռք բերել փորձառություն՝ նպաստելով ոչ միայն Ձեր անձնական աճին, այլև ոլորտի միասնական զարգացմանը։
Ասոցիացիային անդամակցությունը հնարավորություն է դառնալու մասնագիտական այն համայնքի մասը, որտեղ գիտական միտքն ու կլինիկական փորձը միավորվում են ի շահ ոլորտի համակարգված զարգացման։ Մենք ձևավորում ենք հարթակ՝ հիմնված ապացուցողական բժշկության և էթիկայի վրա, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է կատարելագործվել և ներդնել իր ավանդը պերիօդոնտոլոգիայի որակական նոր նշաձողի և հուսալի ապագայի կերտման գործում։
ԱնդամագրվելԱռաջ ենք տանում պերիոդոնտոլոգիական գիտությունը և փորձը Հայաստանում
Հնարավորություն է ընձեռում Ձեզ ձեռք բերել փորձառություն՝ նպաստելով ոչ միայն Ձեր անձնական աճին, այլև ոլորտի միասնական զարգացմանը։
Մասնագիտական գերազանցություն, համագործակցություն, էթիկա, շարունակական կրթություն և բարձրագույն որակի պերիոդոնտոլոգիական ծառայությունների մատուցում։
Դառնալ տարածաշրջանի առաջատար պերիոդոնտոլոգիական ասոցիացիան՝ ճանաչված միջազգային համայնքի կողմից և նմանակի համար մասնագիտական որակի։
Անդամները հնարավորություն ունեն մասնակցելու ընդհանուր ժողովներին և իրենց առաջարկներով ու քվեով մասնակցելու Ասոցիացիայի ռազմավարական ուղղությունների ձևավորմանը։
Մասնագիտական նորությունների, գիտական նյութերի և Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ստացման առաջնահերթություն։
Ասոցիացիան հանդես է գալիս որպես իր անդամների մասնագիտական շահերի և հեղինակության պաշտպան՝ ստոմատոլոգիական համայնքում խթանելով կոլեգիալ համագործակցությունը։

Եթե Դուք ոլորտի մասնագետ եք կամ կլինիկական օրդինատոր և ցանկանում եք դառնալ մեր մասնագիտական համայնքի անդամը, խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտը և մենք կկապնվենք Ձեզ հետ՝ անդամակցության ընթացակարգը և հետագա քայլերը ներկայացնելու համար։
Ասոցիացիայի առաքելությունն է համախմբել ոլորտի մասնագետներին՝ ի շահ պերիօդոնտոլոգիայի զարգացման։ Մենք ակտիվորեն մասնակցում ենք նեղ մասնագիտական դաշտի կարգավորմանը, գիտահեն ուղեցույցների ներդրմանը և միջազգային կապերի հաստատմանը՝ սահմանելով բուժման միասնական չափորոշիչներ Հայաստանում։
Այս գործառույթն իրականացվում է «Պերիօ-դպրոցի» կրեդիտավորված մոդուլների և տարեկան գիտաժողովների միջոցով։ Մենք հրավիրում ենք միջազգային ճանաչում ունեցող լավագույն մասնագետների, ովքեր տեսական և գործնական դասընթացների միջոցով տեղայնացնում են ոլորտի արդի գիտական նվաճումները։
Պերիօդոնտոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայի հիմքն է։ Առանց պերիօդոնտալ առողջության հնարավոր չէ հասնել օրթոպեդիկ, օրթոդոնտիկ կամ իմպլանտոլոգիական միջամտությունների երկարատև հաջողության։
Սրանք Ասոցիացիայի կրթական հիմնասյուներն են։ «Պերիօ-դպրոցը» ապահովում է կրեդիտավորված, համակարգված մասնագիտական վերապատրաստում, իսկ «Պերիօ-ակումբը» ծառայում է որպես ոչ ֆորմալ հարթակ՝ կլինիկական բարդ դեպքերի քննարկման և գործընկերային փորձի փոխանակման համար։
Ասոցիացիան բաց է բոլոր պրոֆիլների բժիշկ-ստոմատոլոգների և դիմածնոտային վիրաբույժների համար, ովքեր հետաքրքրված են պերիօդոնտոլոգիայով կամ զբաղվում են պերիօդոնտալ բուժմամբ։ Մենք ողջունում ենք նաև կլինիկական օրդինատորների և ուսանողների ներգրավվածությունը։