
Սպիրոս Ի. Վասիլոպուլոս
Պարոդոնտոլոգիայի ասիստենտ պրոֆեսոր, Աթենքի ազգային և Կապոդիստրիայի համալսարան Եվրոպական պարոդոնտոլոգիայի ֆեդերացիայի (EFP) նախագահ

Պերիօդոնտոլոգիան /պարօդոնտոլոգիա/ ստոմատոլոգիայի արագ զարգացող ճյուղերից է: Ուսումնասիրում է ատամների և իմպլանտների շուրջ փափուկ և կարծր հյուսվածքների առողջ վիճակն ու ախտաբանությունը: Այժմ, հաշվի առնելով ատամների՝ իմպլանտներով փոխարինելու համաշխարհային տեմպերը, էլ ավելի է կարևորվում պերիօդոնտոլոգիայի լիարժեք ուսումնասիրումը՝ բնական ատամները հնարավորինս պահպանելու և հետագա բարդություններից խուսափելու համար: Ինչպես նաև իմպլանտների երկարակեցության համար էական է լնդի բավարար ծավալի վերականգնումը, որը ևս իրականացվում է Պերիօդոնտոլոգիայի արդի ուղեցույցների շնորհիվ:
«Արմ․Պերիօ․2026» Հայաստանի պերիօդոնտոլոգների Ասոցիացիայի տարեկան գլխավոր գիտական միջոցառումն է, որի ընթացքում ներկայացվող նյութը հիմնված է համաշխարհային ապացուցողական գրականության, հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրված հոդվածների, կլինիկական հետազոտությունների, ինչպես նաև դասախոսների բազմամյա կլինիկական փորձի վրա:
2026 թ.-ի գիտաժողովը պատիվ ունի հյուընկալելու համաշխարհային ճանաչում վայելող մասնագետների, ովքեր կիսվելու են իրենց կլինիկական փորձով և կատարելու են կարևոր շեշտադրումներ՝ բժիշկ-ստոմատոլոգների կլինիկական աշխատանքը հաջորդիվ բարելավելու ուղղությամբ:
ԱրմՊերիօ.2026ի ընթացքում քննարկվող թեմաները ընդգրկում են խոր ոսկրային դեֆեկտների դեպքում պերիօդոնտոլոգիայում ռեգեներացիոն եղանակների բացահայտումը, իմպլանտացիայի դեպքում guide-երի ընտրության նրբությունները, ինչպես նաև իմպլանտների շուրջ փափուկ հյուսվածքների ավելացման կարևորության մասին:
Գիտաժողովը մեծ հնարավորություն է ընձեռում շփվելու համաշխարհային փորձի հետ, ծանոթանալու պերիօդոնտոլոգիական տարբեր խնդիրների գիտահեն կլինիկական լուծումներին, ինչպես նաև ընդլայնելու մասնագիտական մտահորիզոնը:
Այս գիտելիքների հիման վրա էլ հետագայում կառուցվելու է տարբեր կլինիկական իրավիճակներում ճիշտ մոտեցում ցուցաբերելու հմտությունը:
9։30 – 10։00 – Մասնակիցների գրանցում
10:00-12:00 – Էնդո֊պերիօ ախտահարումներ։ Որոշումը կայացնելու ալգորիթմը, բուժման մոտեցումների ընտրությունը ըստ ժամանակակից ուղեցույցների։ – Կրիստինա Բադալյան /ՌԴ/
12:00-12:30 – Սուրճի ընդմիջում
12:30-14:30 – Իմպլանտացիայի պարագայում guide-երի կիրառումը: Առավելությունները և թերությունները: – Սպիրոս Վասիլոպուլոս /Հունաստան/
14:30-15:30 – Ընդմիջում
15:30-17:30 – Իմպլանտների շուրջը փափուկ հյուսվածքների կարևորությունը. ոսկրի ռեկոնստրուկցիաների ժամանակ արդյոք աուտոգեն ոսկրը դեռ ոսկե ստանդարտ է: – Դարկո Բոժիչ /Խորվաթիա/
17:30-18:00 ԱրմՊԵրիօ.2026ի փակում:

Պարոդոնտոլոգիայի ասիստենտ պրոֆեսոր, Աթենքի ազգային և Կապոդիստրիայի համալսարան Եվրոպական պարոդոնտոլոգիայի ֆեդերացիայի (EFP) նախագահ

Պարոդոնտոլոգիայի պրոֆեսոր, Զագրեբի համալսարան Եվրոպական պարոդոնտոլոգիայի ֆեդերացիայի (EFP) նախկին նախագահ

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարոդոնտոլոգ, իմպլանտոլոգ և բերանի խոռոչի վիրաբույժ
Ասոցիացիայի կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի են կոչվում մեր հովանավորների անմիջական աջակցությամբ։




