ARMPERIO
Մեր մասինՆախագահԱնդամներԿառուցվածքԿանոնադրություն
ԱնդամագրությունՄիջոցառումներԿապ
ՀԱՅEN

«ԻՆՏԵԳՌԱ» մուլտիդիսցիպլինար գիտաժողով` նվիրված բերանի խոռոչի ախտահարումներին

«ԻՆՏԵԳՌԱ» մուլտիդիսցիպլինար գիտաժողով` նվիրված բերանի խոռոչի ախտահարումներին

Մինչև միջոցառման մեկնարկը

Գրանցվելք․ Երևան, Խորենացի 15

«ԻՆՏԵԳՐԱ» գիտաժողովը հանդիսանում է բացառիկ համագործակցային հարթակ՝ կազմակերպված «Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիայի», «Հայկական բժշկական ասոցիացիայի» և «Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի» կողմից։ Միջոցառման առանցքում բերանի խոռոչի և մաշկային հիվանդությունների փոխկապակցվածության խնդիրներն են, որոնք պահանջում են մասնագիտական համատեղ մոտեցում և գիտելիքների փոխանակում։
Գիտաժողովի նպատակն է սահմանել ախտորոշման և բուժման միասնական չափորոշիչներ այնպիսի դեպքերում, երբ համակարգային կամ մաշկային հիվանդություններն ունենում են արտահայտված կլինիկական դրսևորումներ բերանի խոռոչում։
Գիտական ծրագրի հիմնական ուղղությունները.

  • Համալիր ախտորոշում և կանխարգելում. Բերանի խոռոչի ախտահարումների վաղ հայտնաբերման մեթոդաբանությունը մաշկային տարբեր հիվանդությունների ժամանակ:
  • Մուլտիդիսցիպլինար բուժական արձանագրություններ. Պերիօդոնտոլոգի և մաշկաբանի համատեղ աշխատանքի մոդելների ներդրում՝ հիմնված միջազգային առաջատար փորձի վրա:
  • Կլինիկական փորձի տեղայնացում. Տարբեր երկրներում հաջողված ուղեցույցների և գիտականորեն հիմնավորված մեթոդների ներկայացումը հայաստանյան մասնագիտական համայնքին:
  • Հոգե-սոցիալական ասպեկտներ և կյանքի որակ. Պացիենտների բազմակողմանի աջակցության ռազմավարությունների մշակումը քրոնիկական ախտահարումների պարագայում:

Միջոցառման արդիականությունը
Բերանի խոռոչի ախտահարումները հաճախ հանդիսանում են համակարգային առողջական խնդիրների առաջնային դրսևորումներ։ «ԻՆՏԵԳՐԱ» գիտաժողովը շեշտադրում է գիտական հետազոտությունների և կլինիկական դեպքերի համադրման կարևորությունը։ Սա թույլ է տալիս մասնագետներին ընդլայնել իրենց մասնագիտական տեսադաշտը՝ դուրս գալով նեղ մասնագիտական շրջանակներից և ապահովելով պացիենտների բուժման առավել բարձր որակ։

+374 91 708 373ք․ Երևան, Խորենացի 15

Ուղարկել մասնակցության հայտ

Ցանկանում եմ մասնակցել նաև Գալա֊ընթրիքին

ARMPERIO

Հովանավորներ

Ասոցիացիայի կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի են կոչվում մեր հովանավորների անմիջական աջակցությամբ։

ՀովանավորներՀովանավորներՀովանավորներՀովանավորներՀովանավորներ
ARMPERIO

Արագ հղումներ

ԳլխավորՄեր մասինԿառուցվածքԱնդամագրություն

Ռեսուրսներ

ՄիջոցառումներԿապԱնդամագրության հայտՀաճախ տրվող հարցեր

Կապ

Երևան, Հայաստան

+374 77 006 498aaparmenia@yahoo.com

© 2026 ARMPERIO. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Գաղտնիության քաղաքականությունՊայմաններ և դրույթներ

Created by Medical iT