ԱրմՊերիօ 2025

ԱրմՊերիօ 2025» գիտաժողովը հանդիսանում է տարվա կարևորագույն մասնագիտական իրադարձություններից մեկը՝ ուղղված Հայաստանում պերիօդոնտոլոգիայի զարգացմանը։
Միջոցառումը համախմբում է ոլորտի առաջատար մասնագետներին՝ ստեղծելով միասնական հարթակ գիտական նորարարությունների և կլինիկական արդիական ուղեցույցների քննարկման համար։
Գիտաժողովի շրջանակներում ելույթ են ունենում համաշխարհային ճանաչում վայելող դասախոսներ և փորձագետներ, ովքեր ներկայացնում են պերիօդոնտոլոգիայի և իմպլանտոլոգիայի ոլորտի առանցքային զարգացումները։
Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու միջազգային արժեքավոր փորձին և ապացուցողական բժշկության վրա հիմնված այն մեթոդներին, որոնք այսօր թելադրում են ոլորտի համաշխարհային նշաձողը։
Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է պերիօդոնտոլոգիական հզոր դպրոցի ամրապնդման և հայաստանյան մասնագետների համար շարունակական մասնագիտական կատարելագործման հուսալի հենարան ապահովելու ուղղությամբ։
Ծրագրում
Արտավազդ Զոհրաբյան,
Վիրաբույժ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ, պարօդոնտոլոգ
Թեմա․ Լնդի ռեցեսիայի առաջացումը և կյանքի անամնեզը։ Պատճառներ և կանխարգելում
Վարդան Բակալյան,
Բ.գ.թ., վիրաբույժ֊ստոմատոլոգ, պարօդոնտոլոգ, իմպլանտոլոգ
Թեման` Մոդիֆիկացված դեէպիթելիզացված ազատ լնդային պատվաստուկի կիրառումը լնդի ռեցեսիաները բուժելիս։
Արամ Դավիդյան,
Պրոֆեսոր, վիրաբույժ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ
Թեմա․ Բարդություններ։ Իմպլանտի հեռացում։ Իսկ հետո՞…
Ուղարկել մասնակցության հայտ
Հովանավորներ
Ասոցիացիայի կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի են կոչվում մեր հովանավորների անմիջական աջակցությամբ։





