ԱրմՊերիօ 2024

«ԱրմՊերիօ 2024» գիտաժողովը ներկայանում է որպես մասնագիտական խոշորագույն համախմբում, որը ոլորտի շուրջ 140 առաջատար մասնագետների, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների և հարգարժան հյուրերի մեկտեղում է։ Միջոցառման առանցքում պերիօդոնտոլոգիայի ժամանակակից խնդիրներն են և գործնական ստոմատոլոգիայում ապացուցողական բժշկության վրա հիմնված նորագույն ուղեցույցների ներդրումը։
Գիտաժողովն առանձնանում է իր ներկայացուցչական կազմով. մասնագիտական քննարկումներին մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ, ամբիոնների վարիչներ և ասոցիացիաների նախագահներ։ Միջազգային ստոմատոլոգիական ընտանիքին ինտեգրվելու կարևորությունն ընդգծվում է FDI-ում Հայաստանի պատվիրակ Պետրոս Յավրու-Սակուկի ներկայությամբ, ինչը լրացուցիչ խթան է հայաստանյան մասնագիտական ներուժի միջազգային արժևորման համար։
8-ժամյա հագեցած ծրագիրը և ներկայացված 10 գիտահեն զեկույցները մասնակիցներին ընձեռում են կլինիկական արժեքավոր ուղեցույցներ և գործնական լուծումներ՝ ուղղված մասնագիտական աճին և գիտական նորարարությանը։
Գիտական ծրագիրը և բանախոսները.
Արտեմ Գրիգորյան, Հատուկ հյուր
ԵՊԲՀ Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
Թեման՝ Հրաշքներ կատարվում են կամ գեր֊մակարդուկը?։
Վարդան Թորոսյան
Թեման՝ Ցավը պերիօդոնտոլոգիայում։
Ջուլիետ Սարդարյան
Թեման՝ Էնդո-պերիօ համակցված ախտահարումներ, ախտորոշում և բուժում։
Անահիտ Վարդանյան
Թեման՝ Լնդի ռեցեսիայով ուղեկցվող հարվզիկային ոչ-կարիեսային ախտահարումների համակցված բուժումը։
Լաուրա Գևորգյան
Թեման՝ Օրթո-պերիօ համագործակցություն։
Քրիստինա Դաշտոյան
Թեման՝ Օրթոդոնտիկ էքստրուզիան որպես հյուսվածքների ծավալի մեծացման տեխնիկա ատամների իմպլանտացիայից առաջ։
Լիլիթ Մուրադյան
Թեման՝ Էսթետիկ նպատակով ատամների կլինիկական պսակների երկարացում. պլանավորումից մինչև վիրահատություն։
Վարդան Բակալյան
Թեման՝ II և III դասերի ռեցեսիաների բուժումը։
Մերուժան Հարթուն-Քարամ
Թեման՝ Հարիմպլանտային կարծր և փափուկ հյուսվածքների վարքը առողջ և ախտաբանական վիճակներում։
Լուսինե Հարությունյան
Թեման՝ Ծանր պերիօդոնտիտների վարման ժամանակակից ուղեցույցը։
Ուղարկել մասնակցության հայտ
Հովանավորներ
Ասոցիացիայի կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի են կոչվում մեր հովանավորների անմիջական աջակցությամբ։





