ՀՊԱ10-ամյակին նվիրված գիտաժողով

Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիայի 10-ամյակին նվիրված գիտաժողովը հանդիսանում է կառույցի կողմից իրականացվող կրթական կարևոր նախաձեռնություններից մեկը: Յուրաքանչյուր միջոցառմամբ մենք սահմանում ենք մասնագիտական նոր նշաձող՝ նպատակ ունենալով վերանայել պերիօդոնտոլոգիայում առկա կարծրատիպերը և մասնագետներին ընձեռել ոլորտային գիտելիքների շարունակական կատարելագործման հնարավորություն:
Գիտական ծրագրի շրջանակներում ներկայացվող զեկույցները.
Ալեքսանդր Մանուկյան
Թեման՝ Փափուկ հյուսվածքների պլաստիկայի արդիական հարցերը:
Զեկույցը նվիրված է փափուկ հյուսվածքների վերականգնողական վիրաբուժության ժամանակակից մեթոդներին և դրանց կլինիկական կիրառությանը:
Արտավազդ Զոհրաբյան
Թեման՝ Լնդի ռեցեսիաների բուժման տարբեր եղանակները:
Մանրամասն քննարկվում են լնդի ռեցեսիաների վերացմանն ուղղված վիրաբուժական տարբեր մոտեցումները՝ հիմնված կլինիկական դեպքերի բազմազանության վրա:
Դավիթ Ավշարով
Թեման՝ Պերիիմպլանտիտ. իմպլանտոլոգիայի բարդագույն մարտահրավերները:
Զեկույցն անդրադառնում է պերիիմպլանտիտի կանխարգելման և բուժման ռազմավարություններին՝ դիտարկելով այն որպես իմպլանտոլոգիական պրակտիկայի առավել խնդրահարույց ուղղություններից մեկը:
Ուղարկել մասնակցության հայտ
Հովանավորներ
Ասոցիացիայի կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի են կոչվում մեր հովանավորների անմիջական աջակցությամբ։





